Խալաֆյան Էռնա

Սպորտի վարպետ
Հայաստանի կանանց 7-ակի չեմպիոնուհի
Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմում (1975-1996թթ) հանդես է եկել 5 Սպարտակիադայում և 2 Օլիմպիադայում:


Սանոյան Աշխեն

ՀՀ վաստակավոր մարզիչ
Սպորտի վարպետության թեկնածու
Երևանի կանանց 1982թվ-ի չեմպիոնուհի
Մարզիչ-մանկավարժ 1982թվ-ից։
Եղել է միջազգային գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանի, Զավեն Անդրիասյանի, Գևորգ Հարությունյանի, Հովհաննես Գաբուզյանի, Նելլի Աղինյանի և միջազգային վարպետներ Արման Միքայելյանի և Աննա Հայրապետյանի առաջին մարզիչը։


Պողոսյան Տիգրան

Մարզիչ-մանկավարժ 1994թվ-ից
ՖԻԴԵ մարզիչ 2016-ից
Եղել է միջազգային գրոսմայստերներ Արման Փաշիկյանի, Վահե Բաղդասարյանի և միջազգային վարպետ (առ այսօր) Շանթ Սարգսյանի մարզիչը։


Սանթրյան Արարատ

Մարզիչ-մանկավարժ 1994թվ-ից
ՀՀ սպորտի վարպետ 2004թվ-ից
ՖԻԴԵ-ի վարպետ 2011թվ-ից։
Սանթրյանի աշակերտ Արամ Հակոբյանը 2013թվ-ին դարձել է աշխարհի մինչև 12տ․ չեմպիոն, 2014-ին և 2015-ին Եվրոպայի մինչև 14տ․ փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր։
Նրա աշակերտներն են եղել նաև միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը և միջազգային վարպետ Տիգրան Սմբատի Պետրոսյանը։


Գագիկ Սարգսյան

Ծնվել է 1946թվ-ին։ Շախմատ սկսել է խաղալ 1961թվ-ից։ 1973-ի Հայաստանի տղամարդկանց առաջնության արծաթե մեդալակիր է։ Հանդես է եկել տղամարդկանց հավաքականում։
Երեխաներին մարզում է 1967-ից։ Ազգային կարգի մրցավար է 1972-ից։ ՀՀ վաստակավոր մարզիչ է։
Նրա աշակերտներից են եղել գրոսմայստերներ Տիգրան Լ․Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը, Տաթև Աբրահամյանը, Ավետիք Գրիգորյանը և այլք։



Անուշավան Առաքելյան

Ծնվել է 1948թ-ի հունվարի 9-ին։ 1991 թվ-ից աշխատում է շախմատի դպրոցում որպես մարզիչ-մանկավարժ։ Ունի մարզչական ավելի քան 25 տարվա փորձ։
Պատրաստել է 50-ից ավել առաջին կարգայիններ և վարպետության թեկնածուներ։
2000 թվ-ից հանդիսանում է միջազգային կարգի մրցավար։ Հայաստանի վետերանների 2015 թվականի չեմպիոնն է։



Նորայր Մովսեսյան

Աշխատում է շախմատի դպրոցում 1985թվ-ից։ Մարզչական ստաժը 30 տարուց ավել է։
Այդ ընթացքում պատրաստել է բազմաթիվ կարգայիններ և վարպետության թեկնածուներ։
Իր աշակերտներից են եղել գրոսմայստերներ, ազգային և միջազգային վարպետներ՝ Լիլիթ Մկրտչյանը, Նաիրա Մովսիսյանը, Արմինե Բաբայանը և այլք։
ՖԻԴԵ-ի մրցավար է 1989 թվականից։