Շախմատային մրցաշար նվիրված հաղթանակի օրվան

Հաղթանակի օրը խորհրդային ժողովրդի հաղթանակի տոնն է Հայրենական մեծ պատերազմում, որը տեղի է ունեցել 1941-1945թթ, և նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։
Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ հայրենական պատերազմում և մեր ազգի զավակներից շատ շատերը արժանացան հերոսի կոչման։
Ցավոք, մեր ժողովուրդը մեծ թվով զոհեր կրեց։
1945թվ-ի ապրիլին խորհրդային բանակը մոտեցավ Բեռլինին։
Գերմանական զորքերը պաշտպանություն էին իրականացնում Օդեր և Նեյսե գետերի արևմտյան երկայնքով։
Մայիսի 9-ի առավոտյան ժամը 9-ին Բեռլինի կայազորի ավելի քան 134 հազար մարդ գերեվարվեց։
Հայ ժողովրդի համար հաղթանակի օրը կրկնակի տոն է։ Ուղիղ 47 տարի անց հայկական բանակը ազատագրեց Շուշին։
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին Ստեփանակերտը:
Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։
1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով այն գրեթե անթերի էր:
Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։
Մայիսի 9-ին հինավուրց հայկական քաղաքն ազատագրված էր։

Մայիսի 9-ը ազատության հրապարակում